Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ներքին կամ արտաքին միջադեպի հնարավոր վարկածների վերլուծելը, քննարկելը դառնում է արատավոր զբաղմունք, որը շեղում է ժողովրդին իր բուն անելիքից՝ ռեժիմի տապալումից:
Մեկ բան պետք է վերջապես հասկականք, այս հանցագործների օրոք դրանք ոչ պակասելու են, ոչ էլ առավել ևս՝ վերանալու են: Խունտայի գոյությունը երկարաձգելու միակ ձևը ժողովրդի միտքը զբաղված պահելն է, նրան իր «գործից» շեղելը:
Ուստի դժվար չէ կռահել, որ այս պատերազմները, հրադադարների խախտումները, պայթյունները, մեծ ու փոքր աղետները լինելու են այնքան ժամանակ քանի երկիրն ու ժողովուրդը գերված են քաղաքական ռեցիդևիստների կողմից: Միթե՞ արժի դրանց վերլուծությունների վրա վատնել այնքա՜ն թանկ ժամանակը...
Արմեն Զատիկյան