Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վրա որոշակի հասարակական ճնշում կա: Վերջին օրերին շատ են հնչում կարծիքներ, որ վերջինիս օրոք ադրբեջանական բանակը շատ է կորցնում զինվորներ և դա անընդունելի է:
Զաքիր Հասանովը, հավանաբար, անհանգստացած է նկատվող այդ միտումներից, և պատահական չէ, որ այսօր Թարթառում այցելել է Հեյդար Ալիևի հուշարձանին և նախքան «մղձավանջային գիշեր ացկացրած» բնակիչների հետ կհանդիպեր, ծաղիկներ է դրել Ալիևի հուշարձանին:
Արտյոմ Տոնոյան