ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Պաշտոնական Վաշինգտոնը դեռ իր խոսքը չի ասել վերջին շրջանի զարգացումների մասին։ Իհարկե, հերթապահ հայտարարություններ կային, բայց պարզ է, որ Միացյալ Նահանգները չէին կարող անուշադրության մատնել չորսօրյա պատերազմի փաստը։

 

Վստահաբար այնտեղ ուշիուշով հետևել են ռազմական գործողություններին, դրանց հետևած քաղաքական զարգացումներին և համապատասխան մոտեցումներ մշակել։ Հիմա կարևոր է ուշադիր հետևել աշխարհաքաղաքական զարգացումներին։ Կարծում եմ՝ այստեղ նույնպես ահագին հետաքրքիր հնարավորություններ կարող են լինել։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան