Չնայած նրան, որ ըստ հայերի մեծամասնության, Քիմ Քարդաշյանը հայկական ազգային բնավորության կրողներից չէ, այնուամենայնիվ չենք կարող ժխտել նրա մեծ ներդրումը' Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործում:

 


Առջինը դա նախորդ տարվա նրա այցն էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչը բառիս բուն իմաստով ''գմփցրեց'' համաշխարհային մեդիադաշտը այդ լուրով, մեզ համար ցանկալի բոլոր արդյունքներով հանդերձ և այս տարվա նրա ֆեյսբուքյան գրառումը ինչը ևս ոչ պակաս օգտակար և արդյունավետ գործողություն էր նրա կողմից ...

 


Քիմ Քարդաշյանը այն աղջիկն է, ում ֆեյսբուքյան էջի հետևողների թիվ 28 000 000-ն անցնում է և նրա մեկ գրառումը Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ 7 ժամվա մեջ արժանացել է գրեթե 55 հազար ''լայքի'', իսկ սա ավելին է քան հայկական լրատվականների 80%-ի աշխատանքը' միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության ճանաչմանն ուղված թեմային սևեռելը:

 

 

 

Աշոտ Եսայան