Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման պահը մոտ է։
Այս մասին ապրիլի 25-ին՝ասել է «Քալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։
Նա հիշեցրել է, որ ԼՂՀ անկախությունն արդեն ճանաչել է ԱՄՆ 7 նահանգ, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգը։ «Սակայն այստեղ մի խնդիր կա. օտարերկրացիներն ասում են, որ Հայաստանը ինքը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Վերջին ժամանակներս ես հասկանում էի, որ Հայաստանը ԼՂՀ անկախությունը չէր ճանաչում բանացկային գործընթացը չսասանելու համար։ Բայց հմա, երբ ադրբեջանցիները հարձակվել են, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մենք կարող ենք դիմել նման քայլի եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը»,- նշեց Սասունյանը։

 


Նրա համոզմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման պահը մոտ է։ «Մենք ոչ միայն պետք է ճանաչենք Ղարաբաղը, այլ նաեւ միավորենք Հայաստանն ու Ղարաբաղը, քանի որ Ղարաբաղը Հայաստանի մասն է»,- ընդգծել է Հարութ Սասունյանը։

 

Վրեժ Հովսեփյան