Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են քաղաքական սերնդափոխության, որի կրողը պետք է լինի 80-90-ականների ծնված սերունդը: Այս սերունդն այժմ գտնվում է իր ուժերի ծաղկման լավագույն տարիքում: Այս սերունդը Հայաստանում ձևավորվող քաղաքացիական հասարակության հիմնական կորիզն է'ակտիվ է, պայքարող, վիճարկում է ընդունված կարծրատիպերն ու հեղինակություններին: Սակայն, այս սերունդը կանգնած է լուրջ վտանգի առջև' այն կարող է արժանանալ հին սերնդի ճակատագրին: Ինչու՞: Որովհետև նրանց զգալի հատվածը կրկին ծառայում է իբրև քաղաքական աշխատուժ հին սերնդի ձեռքում: Նրանք զբաղված են բուկլետներ բաժանելով, դրոշակներ բռնելով, քաղաքական ծանուցումներ կատարելով, ֆեյսբուքում օր ու գիշեր քաղաքական ղեկավարների համար կռիվ տալով և թշնամանալով սերնդակիցների հետ, ընտրությունների ժամանակ սև գործերը կատարելով:
Բայց նրանցից քանի՞սն են բեմահարթակում հայտնվում վճռորոշ պահերին: Գրեթե ոչ ոք: Երևի կուսակցական քրմերը համոզել են, որ դեռ նրանց ժամանակը չի եկել, որ դեռ շուտ է: Միայն թե նրանք չգիտեն, որ ժամանակն այդպես էլ կարող է չգալ։
Գրիշա Աղաջանյան