Շոուբիզնեսի ամերիկահայ աստղ Քլոե Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Անցած տարի Քիմը, Քանյեն, մեր զարմիկները և ես առաջին անգամ այցելեցինք Հայաստան, որը մեզ համար դարձավ կյանքը փոխող մի փորձառություն»:
«Այսօր մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Ցեղասպանությունները, ջարդերը և մարդկանց կոտորածներ ահավոր քայլեր են: Մենք պարտավոր ենք լուռ չլինել մարդկային տառապանքների հանդեպ որտեղ էլ և երբ էլ դրանք տեղի ունենան' անկախ ռասայից կամ տեսակից: Լռությունը ոգևորում է ճնշողին և ոչ երբեք ճնշվածին: Ես հպարտ եմ, որ հայ եմ և երբեք չեմ լռի ու չեմ հավատա, որ մեր նախնիների պատմությունները «չափազանցություններ» են: Եկեք այսօր հարգենք նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին ատելության այդ անհերքելի գործողությամբ»,- գրել է Քարդաշյանը: