Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը ներկա է գտնվել Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված պատարագին և հիշատակի արարողությանը:

 

Կալտենբախը թվիթերյան իր էջում հրապարակել է լուսանկարներ արարողությունից և գրել. «Հուզիչ արարողություն Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին ե կեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ»,- գրել է Կալտենբախը: