Աշխատեց հույսը միայն քո վրա դնելու սկզբունքը... Փաստորեն՝ Ադրբեջանի սպասելիքները մեծ են եղել. Արցախում ռազմական արկածախնդրությունից հետո դիվանագիտական ճնշումներ գործադրելով՝ Բաքուն փորձում էր վախեցնել ու ստիպել մեզ գնալ զիջումների: Բայց մենք վերջապես կարողացանք կիրառել հույսներս միայն մեզ վրա դնելու սկզբունքը՝ և գոնե այս անգամ կարողացանք շատ բան հասկացնել մեր այդքան անկանխատեսելի ու պահի ազդեցության տակ գործող «ռազմավարական դաշնակցին»:

 


Այսօր տարածք զիջելու հարցը մեզ համար այլևս անցյալում պետք է լինի, իսկ եթե բանակցությունների հարց համենայնդեպս կա, ապա, խնդրեմ՝ Հայաստանը միշտ էլ պատրաստ է քննարկել Ադրբեջանի կողմից օկուպացված Նախիջևանի մարզը Հայաստանի կազմ կրկին վերադարձնելու տարբերակները:
Փաստենք նաև, որ մեզ այժմ ուղղակի պարտադիր, օդի ու ջրի պես, անհրաժեշտ են ներքին վերափոխումներ՝ սա հիմա նույնքան արդիական պետք է լինի մեզ համար, ինչպես և բանակի սպառազինության հարցը: Օրեր առաջ Արթուր Մեսչյանը այդ առումով հրաշալի ձևակերպում տվեց. «Տղերք, հերիք է արդեն, վերջ՝ իմացեք, որ այսպես այլևս էլ չի շարունակվելու»:

 

 

Ռուբեն Շուխյան