Ականատեսներն ասում են, որ մարշալ Կ. Ռոկոսսովսկին Մոսկվայի համար մղվող մարտերում մշակում էր Բեռլինը գրավելու օպերացիան: Ոմանց դա անհեթեթություն էր թվում: Միայն 1945թ. մայիսի 9-ին հասկացան, թե ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել ինտելեկտի, ստատեգիական մտածելակերպի համադրությունը տղամարդկության ու կամքի հետ, ապրել-մեռնելու վերաիմաստավորման հետ...
300.000 ք/կմ հայրենի միջավայրը կորցրել, թառել ենք 45.000 ք/կմ տարածքի վրա ու դեռ ոչինչ չհանձնած՝ կասկածի տակ ենք առնում պահել-չպահելու վճռականությունն ու կարողությունը:
Տեսանելի ապագայում Կարսի, Սուրմալույի, Նախիջևանի և Քուր գետի արևելյան ափի վրա հավակնություն ունեցող ազգին սազական չէ նման քննարկումն ու նման նվնվանությունը: Նապոլեոնն ասում էր «ամեն ինչ կարելի է կորցնել, բացի արժանապատվությունից»: 45.000 ք/կմ Հայրենիքը մեր արժանապատվության հարցն է, որի համար կարելի է ապրել ու մեռնել, ապրել ու մեռնել...
Միհրան Հակոբյան