Հենց Հայաստանում
սկսեցին հասարակական պահանջներ հնչել հայության ու Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գործողությունների ճիշտ գնահատման անհրաժեշտության մասին, Մոսկվայի համար աշխատող ու Հայաստանի իշխանություններին մերձակա ռուսալեզ-ռուսուլմաններն էլի մեջտեղ ընկան իրենց վերջին ու միակ «ծանրակշիռ փաստարկով» թե բա «դուք էս ինչեր եք խոսում, դուք վտանգի եք ենթարկում Ռուսաստանում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների կյանքը»;
Ուրեմն այս հարցում պետք է հստակություն մտցվի ու 3 կարևորագույն հանգամանք կա, որ պետք է անպայման պարզաբանվի.
1. Հայաստանն անկախ պետություն է, ունի իր քաղաքացիության ինստիտուտը և իր պետականության առաջնահերթությունները, որոնք պետք է բխեն առաջին հերթին ԻՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ (որոնց թվում ոչ միայն հայերի, այլ նաև եզդու, քրդի, ասորու, ռուսի, վրացու, ադրբեջանցու, եթե այդպիսին դեռ մնացել է Հայաստանում) կյանքի որակի բարձրացման խնդրից)։
2. Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի հայկական Սփյուռքի, Ռուսաստանի հայերի համայնքը ձևավորվել է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆՀԱՏԻ ԿԱՄՈՎԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՝ մեկը պաշտոն է ստացել՝ ընտանիքն ու հարազատներին հետը տանելով Մոսկվա, հազարներին նատաշան է ձգել՝ իր անօրինակ մատչելիությամբ, մի քանի այլ հազարների Հայաստանի բանակում չծառայելուց խուսափելն է նպատակ դարձել, հարյուր հազարներ խոպան են գնացել, մի քանի ուրիշ հարյուր հազարներ էլ գնացել են «մութ ու ցուրտ» տարիների Հայաստանի դժվարություններից խուսափելու նպատակով։ Ու քավ լիցի, նրանց ոչ մեկը չի մեղադրում։
Բայցև նրանց կենցաղի հարմարավետությունը պատճառ չէ, որպեսզի 25-ամյա զրկանքների միջով անցած ու տառապանքների հաղթահարմամբ գոյատևած Հայաստանն ու հայաստանցին իրենց պետական անկախությունն ու նաև կյանքը նվիրեն ռուսին ու նոր զրկանքների ենթարկվեն։
Եթե Ռուսաստանի հայությունը զգացողություն ունի, որ ինքը գտնվում է տեռորիստի գերության մեջ հայտնված պատանդի վիճակում, ցավալի է։ Շատ ցավալի է։ Բայց դա նրա սեփական ընտրությունն է եղել։ Իսկ ընտրության իրավունքը ենթադրում է նաև պատասխանատվության ստանձնում սեփական ընտրության արդյունքների համար։
3. Եվ ընդհանրապես ինչպես կվերաբերվեիք «փաստարկներին» թե «պետք է Ամերիկայի գաղութը դառնալ, քանի որ Ամերիկայում շատ հայեր կան», «պետք է Եվրոմիություն մտնել հենց այն պատճառով, որ Ֆրանսիայում հայերը շատ են», «պետք է հրաժարվել հայերենից ու Հայաստանի պետական լեզուն դարձնել իսպաներենը, քանի որ Լատինական Ամերիկայուն ահագին հայ կա» կամ թե «պետք է Հայաստանում մուսուլմանություն ընդունել, թե չէ Լիբանանում, Սիրիայոմ ու Իրանում կմորթեն հայերին»։
Չհամոզվեցի՞ք։ Չէ՞։
Այդ դեպքում դուք բացատրեք, թե ինչի ռուսուլմանություն կարելի է ընդունել, իսկ մուսուլմանություն՝ ոչ։
Չէ որ ընդունելու կամ մերժելու «փաստարկը» նույնն է։ Ինչու եք խտրականություն դնում ։
Նաիրի Բադալյան