Արսեն Ջուլֆալակյանին միայն 1քայլ է բաժանում օլիմպիական ուղեգրից
Այսօր ՝ ապրիլի 22-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկեց ըմբշամարտի համաշխարհային օլիմպիական վարկանիշային 1-ին մրցաշարը:
Այստեղ պայքարնառաջինը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցման մասնակից 137ուժեղագույն ըմբիշներն ,ովքեր օլիմպիական 6 քաշային կարգերում վիճարկում են 18օլիմպիական ուղեգիր:
Դրանք բաժին են հասնելու յուրաքանչյուր քաշային կարգում 1-3-րդ տեղերը գրաված ըմբիշներին:
Մարզաձևի ՀՀազգային ընտրանու գլխավոր մարզիչ ,օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ օլիմպիական խաղերի ուղեգրերի համար այստեղ պայքարում են Ռոման Ամոյանը( 59կգ), Արսեն Ջուլֆալլակյանը (75կգ), Մաքսիմ Մանուկյանը (85կգ) և գերծանր՝ 130կգ քաշային Էդգար Խաչատրյանը :

Այս քառյակից առավոտյան մրցահերթում փայլուն հանդես եկավ 85կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն,ով 4անընդմեջ հաղթանակ տանելով ՝հաջորդաբար Հունաստանի, Չեխիյաի, Ավստրիայի և Գերմնիայի պատվիրակների նակատամբ ,մտավ եզրփակիչ ու ապահովեց օլիմպիկան ուղեգիրը:
Այժմ երեկոյան մրցահերթում Մաքսիմ Մանուկյանը 85կգ քաշային ըմբիշների եզրափակչում մրցաշարի հաղթողի կոչումը կվիճակի իր նման օլիմպիական ուղեգիրը ապահոված Բելառուսի ներկայացուցիչ Ջավիդ Համզատովի հետ:
Օլիմպիակն ուղեգիր նվաճելուն շատ մոտ է նաև , 75կգ քաշային 2014թ աշխարհի չեմպիոն 2012թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ,2009թ Եվրոպայի չեմպիոն 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը :Նա վիճակահանության քմահաճույքով 26 ըմբիշների մրցավեճում պայքարը սկսեց 1/16-րդ փուլից ,որտեղ նրան շատ ուժեղ մրցակից էր բաժին հասել ՝ 80կգ քաշային կարգի 2014թ աշխարհի չեմպիոն, 74 կգ քաշային կարգի 2008թԵվրոպայի չեմպիոն 32- ամյա Պետեր Բաչշին ,ում Արսենը զիջեց 0:7 հաշվով : Հունգարացի ըմբիշը իր հետագա գոտեմոարտերը ևս հաղթանակով ավարտեց ու հասնելով եզրափակիչ ապահովեց օլիմպիական ուղեգիրը: Նա եզրափակչում մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկի չինացի Բին Յանի հետ:
Հունգարացու այդ հաջողությունը Արսեն Ջուլֆալակյանի հնարավորություն տվեց սփոփիչ փուլի գոտեմարտերի հաջող անցկացման դեպքում շտկել վիճակն ու 3-5-րդ տեղերը վիճակելու իրավունք ստանալ ,իսկ այստեղ էլ հաղթանակ տոնելու պարագայում իրավունք նվաճել մասնակցելու 3-րդ տեղի համար լրացուցիչ գոտեմարտին ,որտեղ խաղարկվելու է այս քաշային կարգի 3-րդ օլիմպիական ուղեգիրը:

Արսենը հաջողությամբ հաղթահարեց թե՛ սփոփիչ 2շրջանների և թե՛ 3-5-րդ տեղերի համար մենամարտն ու 3անընդմեջ հաղթնաակ տանելով բացահայտ առավելությամբ , այդ երեք գոտեմարտերում էլ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին , իրավունք նվաճեց 3-րդ տեղի համար լրացուցիչ գոտեմարտում օլիմպիական ուղեգիրը խաղարկվել Գերմանիան ներկայացնող Պասկալ Էյսելի հետ :
Իսկ Արսենի այս մրցաշարումանցկացրած գոտեմարտերում արձանագրած արդյունքներն այսպիսին են՝
1/16-րդ փուլ՝
ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ – Պետեր Բաչշի ,Հունգարիա՝0:7,
Սփոփիչ փուլ, 1-ին շրջան՝
ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ-Նեվեն Զուգայ,Խորվաթիա՝8:0,
Սփոփիչ փուլ 2-րդ շրջան՝
ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ –Սամաթ Շիդրակով ,Ղրղզստան՝ ՝8:0,
3-5-րդ տեղերի համար՝
ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ - Իլյա Կոյոչարի, Ռումինիա՝9:0,
Լրացուցիչ 3-րդ տեղի գոտեմարտ 3-րդ տեղի համար ՝
ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ- Պասկալ Էյսել, Գերմանիա:
Այսօր մրցագորգ ելած մեր մյուս երկու հունահռոմեական ոճի ըմբիշները անհաջողության մատնվեցին:
59կգ քաշային , բազմափորձ ըմբիշ Ռոման Ամոյանի բախտը պարզապես չբերեց, ու նրան հենց 1-ին գոտեմարտում ՝1/16-ր փուլում մրցակից էր բաժին հանել ստուգատեսի ա թերևս ամենատիտղոսակիր ըմբիշին ՝2012 թ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 6-կաի չեմպիոն 30-ամյա իրանցի Համիդ Սորյանը:Նրանց մրցավեճն շատ համառ ստացվեց ու վերջո 7:4 հաշվով հաղթանակ բերեց իրանցուն:Սակայն Սորյանն էլ անհաջողուոյան մատնվեց 1հաջորդ ՝ /8-րդ փուլում ու 1:9 հաշվով տանուլ տվեց բուղարացի Իվո Անգելովին,որն էլ Ամոյանին այս անգամ ևս զրկեց օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից:
Գերծանր՝ 130կգ քաշային Էդգար Խաչատրյանն էլ շատ վստահ մեկնարկեց և 1/8-րդփուլում ընդամենը 14 վրկ-ում 8:0 հաշվով պարտության մատնեց հնդիկ ըմբիշ Նավեն Նավինին, բայց քառորդ եզրափակչում չնայած լուրջ դիմադրությանը 2:7 հաշվով զիջեց Բելառուսը ներկայացնող Յոսեբ Չուգոշվիլուն ,ու նույնպես զրկվեց օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորոթւյունից , քանի որ Բելառուսի պատվիրակն էլ չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքը:

Այսօր այս մրցաշարում հանդես եկած սփյուքահայ ըմբիշներ՝ Ալբերտ Բաղումյան (Իսպանիա ,59կգ), Ֆրունզե Հարութությունյան (Շվեդիա,59կգ),Արտակ Մարգարյան (Ֆրանսիա,66կգ),և Ռոբերտ Ավանեսյանին (Իսրայել ,98կգ) չհաջողվեց միջամտել մրցանակային տեղերի և օլիմպիական ուղեգրերի համար մղվող պայքարին:
Պատրաստեց ԱրամՈւգուջյանը:

Արամ Ուգուջյան