Այս օրերին ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից Լենքորանում ձերբակալված շիա հոգևորականներ սեյյիդ Նազիմը և քարբալայի Ղիսմաթը (Ղիսմաթ Իսաև) դեռևս 2013թ. այն անձանց թվում էին, որոնք Բաքվի բռնապետի ԶԼՄ-ների միջոցով տարածված հատուկ հայտարարությամբ, «կուրծք ծեծելով», դատապարտում էին Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթովի այցը Հայաստան՝ Խոջալուի «ցեղասպանության» օրերին սեփական նվիրումն ապացուցելով նաև բուռն և լացակումած հանրային ելույթներով:
Իրականում պարզվում է, որ Բաքվի բռնապետի համար «հավատարմության» նման դրսևորումներն ամենևին էլ նշանակություն չունեն, ինչի արդյունքում հիմա ադրբեջանական բանտերում են հայտնվել նաև այս անձինք, որոնք, ըստ ամենայնի, բավական ժամանակ կունենան սեփական անցյալը վերաիմաստավորելու համար և որոնց, ի դեպ, Արցախը կարող է քաղաքական ապաստան տրամադրելու առաջարկ ներկայացնել:
Վարդան Ոսկանյան