Ապրիլի 22-ին ողջ աշխարհում նշվում է Մայր Երկրի օրը: 1997-ին ԱՄՆ սենատոր Գեյլորդ Նելսոնը ապրիլի 22-ը հռչակեց որպես Երկիր մոլորակի միջազգային օր, որը նշվում է աշխարհի 175 երկրում: Ամեն տարի այս օրն ամբողջ աշխարհում գիտնականները հավաքվում են կլոր սեղանների շուրջ և բնապահպանական խնդիրներ քննարկում: Օրվա խորհուրդը մարդկության ուշադրությունը մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա հրավիրելն է: Այս օրը յուրաքանչյուրը պետք է խորհի և սրտացավորեն վերաբերի Երկիր մոլորակին:
Ինչպես հավաստում են օրը նշելու նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված «փոքրիկ գործերի» մասին է, որոնք կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին:
Սևակ Գրիգորյան