Այսօր Լոռու մարզի Աքորի գյուղում Գևորգ Գևորգյանի հոգեհանգիստն էր։ Կարիք կա՞ ասելու, որ ծայրահեղ աղքատ ընտանիքից էր Գևորգը, 2-րդը՝ 6 երեխաների, այսինքն իրենից հետո 4 անչափահաս երեխա կա ընտանքիում։ Կա՞ մեկը, որ կմտածի, որ այս ընտանիքը բացի այս ժամանակավոր ակցիաներից, որ ծողովուրդն է անում՝ կստանա պետության հոգածությունը։



գործունեությունս սկսել եմ արցախյան ազատամարտի տարիներից եւ ուզում եմ հատուկ շեշտադրել, որ 90-ակաների զոհերի, վիրավորների ընտանիքները շարունակում են ապրել ծայրահեղ ծանր պայմաններում, մի շարք ազատամարտիկներ սովամահ եղան, շատերը դեղի ու տարրական կարիքների փող չունեն, ապրում են կիսաքանդ ժամանակավոր կացարաններում։ Հարկավոր է օրենք՝ արցախյան շարունակվող ազատամարտի մասնակիցների մասին, ինչպես դա անում էր սովետը, հիշո՞ւմ եք ''инвалиды и участники ВОВ обслуживаются без очереди '' և մի շարք արտոնություններ, մեքենա, բնակարան, թոշակ, անվճար դեղորայք և այլն։

 

‪#‎սովետիգովքըչեմանում‬



Նարինե Ավետիսյան