Եթե մեր հասարակությունը համարում է, որ Հայաստանն անկախ երկիր է և ինքնուրույն պիտի լուծի Ղարաբաղի հարցը, ուրեմն մեզ համար բացարձակապես որևէ նշանակություն չպետք է ունենա, թե ով է մեզանից պահանջում վերադարձնել տարածքները։ Ով պահանջեց թշնամի է, և վերջ։
Հայ հասարակությունտ տարբեր ընկալումներ ունի մեր պետական շահի և արտաքին վտանգների նկատմամբ։
Թուրքիան հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի միայն այն դեպքում, եթե հայկական զորքերը դուրս բերվեն ազատագրված տարածքներից։ Պարզ ասած թուրքերը մեզանից պահանջում են վերադարձնել ազատագրված տարածքները, և մենք միանգամայն իրավացիորեն դա գնահատում ենք որպես այդ երկրի թշնամական դիրքորոշում։
Հետաքրքիր է, իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը նույն հարցում։
Ճիշտ նույն դիրքորոշումը։ Արդեն քսան տարի է Ռուսաստանը հայտարարում է, որ հայկական զորքերը պիտի դուրս բերվեն ազատագրված տարածքներից։ Բայց մենք, չգիտես ինչու, դա ընկալում ենք որպես ռազմավարական դաշնակցի ու բարեկամ երկրի դիրքորոշում։ Մինչդեռ Ռուսաստանի դիրքորոշումը մեզ ավելի շատ պիտի մտահոգեր, որովհետև Թուրքիան մեզ այդ քայլը պարտադրելու լծակներ չունի, իսկ Ռուսաստանն ունի։ Ճիշտ է, մինչև հիմա այդ լծակներն այլ նպատակներով է օգտագործել, բայց շատ հավանական է, որ պետք եղած ժամանակ կպարտադրի։
Գրիշա Աղաջանյան