Facebook ընկերությունը Messenger-ում գործարկել Է խմբային ձայնային զանգերի գործառույթ: Այս մասին իր Էջում տեղեակցրել Է հավելվածի մշակման ղեկավար Դևիդ Մարկուսը:
Միանգամից մի քանի օգտատերերի զանգահարելու համար անհրաժեշտ Է սեղմել խմբային չաթում հեռախոսափողով կոճակը և ընտրել զրույցի մասնակիցներին: Եթե նրանցից ինչ-որ մեկը բաց թողնի կանչը, ապա կարող Է լսազրույցին միանալ ավելի ուշ: Խմբային զանգին թույլատրված Է ավելացնել մինչև 50 բաժանորդի:
Մարկուսի խոսքով՝ Messenger-ի վերջին տարբերակով տեղակայված սարքերի տերերը գործառույթից օգտվելու հնարավորություն կստանան ապրիլի 21-ի ընթացքում: Ընկերությունում չեն հայտնում, թե հավելվածում կհայտնվեն արդյոք խմբային տեսազանգեր: