Ծանր ջրբաժանի առաջ ենք կանգնած: Ով կարողանում է տեսնել՝ կտեսնի: Հիմա ավելի, քան ապրիլի սկզբին, միասնություն է պետք: Ապրիլի սկզբին միասնությունը եկավ ներքևից. հերթը ձերն է՝ պարոնա՛յք, հիմա միասնությունը պիտի վերևից գա:

 


Դրսի դեմ ամուր մեջքով են կանգնում: Անկարող, մակերեսային, թաքնվող, որևէ լեզվով չխոսացող, որևէ լեզվով միտք չունեցող, ձևի մեջ երբեք բովանդակություն չդնող, բովանդակություն ստեղծելու անկարող խաղացողների թիմով դրսի դեմ չեն կանգնում: Մեսչյան լսեք, պարոնա՛յք... էս անգամ առանց մեղեդի... Ջրբաժանի առաջ հետևից լույս գցող 10 վառվող մոմն էլ բավարար է չխոնարհվելու համար: Շատ չէ՝ սեղանի տակ չպահված 10 վառվող մոմ, պարոնա՛յք:

 

Թևան Պողոսյան