Ազատարված տարածքների թեման կրկին նետվել է դաշտ:
Մի անգամ էլ ասեմ, չկա հիմա ոչ մի ազատագրված տարածք, կա Արցախ իր ամբողջական տարածքով, և մի քանի դեռ օկուպացիայի տակ գտնվող տարածքներ (Շահումյան, Մարտունիի մի մասը, Մարտակերտի մի քանի գյուղ) :
Որևէ զիջում անելու հայերը չունեն, առանց այն էլ ինսունականներին զիջվել են/հայաթափվել են Շամխորի, Խանլարի, Դաշկեսանի շրջանները, Նախիջևանը, ազերիկներին են տրվել Բաքվի և Գանձակի հայերի կուտակած հսկայական ֆինանսական ռեսուրսները և անշարժ գույքի մի ամբողջական կապիտալ:
Եվ վերջին ամենակարևոր փոփոխությունը: Այս անգամ հայոց բանակը պաշտպանեց Ադրբեջանի արեսիայից Արցախի արդեն այժմյան տարածքը:

 


Մարդիկ զոհվել և հերոսացել են պաշտպանելով Ջրականի և Վարանդայի հայկական տարածքները:
Ժամանակին արյունը թափվեց այս տարածքները ազատագրելու համար, իսկ այժմ է այս տարածքները պաշտպանելու համար:
Երկու անգամ հայը ապացուցեց այս հողի տեր ու տիրական լինելը: Այդ հողը պահելու համար զոհվելու պատրաստակամությունը:

 


Ու ամենառաջնային հարցը որով հիմա պետք է զբաղվեն մեր գալստուկավորները դա Արցախի Շահումյանի շրջանի դեօկուպացումն է և վերադարձը Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ::
Պարոն նախագահ, ասեցիք ."Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ և անազատ:"
Համաձայն եմ :
Եվ դրա համար, այսուհետ և հավերժ Աղդամը մեր բոլորիս հայրենիքն է:

 

Տիգրան Քոչարյան