Հայաստանն ունի բոլոր հիմքերը' հրաժարվելու շարունակել Մադրիդյան կամ որևէ այլ փաստաթղթի շուրջ բանակցությունները
Ադրբեջանը ոչ միայն ռազմական ագրեսիա է կիրառել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ, ինչն ինքնին նշանակում է դուրս գալ "խաղաղ" բանակցային գործընթացից, այլ նաև թեկուզ փոքր, բայց տարածք է ուժով գրավել: Տարածք, որի շուրջ էլ հենց բանակցությոյններ էին ընթանում: Այսինքն, թե Մադրդյան, թե ցանկացած այլ փաստաթուղթ սեղանին դնելիս, կոնֆլիկտային գոտում այլ պատկեր է եղել:
Ավելին, նույն տրամաբանությունից ելնելով, Հայաստանն ունի բոլոր իրավունքները, ռազմական ուժի կիրառմամբ, հետ վերցնել կորցրածը կամ վերցնել համարժեք այլ տարածք:

 


Լեռնային Ղարաբաղը, որը դուրս էր մղվել բանակցություններից, ունենալով թե զինվորական, թե ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ շրջանում զոհեր, կարող է հանգիստ անվստահություն հայտնել բանակցությունների այժմյան ֆորմատին և պնդել բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտությունը:
Ադրբեջանի գործողությունները տապալեցին բանակցային գործընթացը: Այսօր էլ, թե Ադրբեջանից, թե Թուրքիայից հնչում են հայտարարություններ, որոնք որևէ կերպ չի կարելի համարել "կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման փորձ":

 

Իզաբելլա Աբգարյան