Այդ համեստ հետախույզները:
Շատերս նրանց դեմքով չենք ճանաչում: Շատ-շատերս նրանց արած աշխատանքից անգամ գախափար չունենք: Գաղափար չունեն անգամ նրանց ընտանիքի անդամները: Նրանց միշտ տեսնում ենք դիմակներով, ինչ որ սև մոխրանման երանգներ դեմքներին: Ու մինչ մենք տանը նստած լուրջ դեմքով խրատներ ենք տալիս, վերլուծություններ ենք անում, նրանք խելոք , սուս ու փուս անցնում են թշնամու սահմանը, անգամ ներկա են գտնվում թշնամու հարսանիքների ու անցնում են այնպիսի փորձությունների մեջով, որ թեթև ինֆորմացիայի դեպքում բերաններս բաց կմնա:
Իմ ճանաչած բոլոր հետախույզներին մի բան է միավորել՝ համեստությունը և քչախոսությունը: Նայում ես ՝ հսկա տղերք են, երևի մի օր առաջ են վերադարձել հակառակորդի դիրքերից, բայց համեստ ժպտում են , անգամ իրենց մասին լավը խոսալուց ամոթից գլուխները թեքում են :
Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, իրոք մեր տղերքը հսկայական գործ են կատարում ու երևի աշխարհում ամենավտանգավոր գործը, քանի որ ամեն երկրի թշնամի թուրք չէ:
Բախտ եմ ունեցել շփվել Տվուշի սահմանապահ զորամասերից մեկի գնդի հետախույզության պետի հետ, անձամբ նրանից եմ լսել իրական պատմություններ ու ամեն պատմության հետ տեսնում էի , թե էտ լուրջ տղեն ոնցա աչքերը փախցնում , ամաչում խոսալ իրա կատարած գործերի մասին:
Տղերք ջան մենք ձեզ հարգում ենք, առողջ եղեք ու չպակասեք:
Աշոտ Ասատրայան