Իսրայելական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սիրիայի օդային տարածքում՝ արևմտյան առափնյա շրջանում, մեծ դժվարությամբ կանխվել է իսրայելական F-16 և ռուսական Су-27 ռազմական օդանավերի բախման միջադեպը: Թեպետ միջադեպի մասին պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է, այնուամենայնիվ, ըստ ԶԼՄ-ների, ավելի կործանարար հետևանքներից հնարավոր է եղել խուսափել բացառապես Ռուսաստանի և Իսրայելի ԶՈՒ գլխավոր շտաբների միջև դեռևս անցյալ տարեվերջին հաստատված՝ ռազմաօդային գործողությունների կոորդինացման հարցում պայմանավորվածությունների արդյունքում:

 

 

Արմեն Պետրոսյան