Իրանական լրատվամիջոցներն այսօր հաղորդեցին, որ երեկ Բաքվի ժամանակով ժամը 11:00-ին երեք բարձրաստիճան շիա հոգևորականներ են ձերբակալվել Ադրբեջանական Հանրապետության Լենքորան քաղաքում: Ձերբակալվածներից երկուսը' Սեյյեդ Նազեմը և Քյարբալայի Ղեսմաթը հոջջաթ օլ-էսլամի աստիճան ունեն: ԻԻՀ լրատվամիջոցների փոխանցմամբ երեկ առավոտյան Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ մշակված օպերացիա, որի արդյունքում, մտնելով նշված անձանց բնակարաններ, ձերբակալել է նրանց: Հաղորդվում է այն մասին, որ Աշուրայի օրը 20.000-ից ավել մարդիկ Լենքորանում դուրս էին եկել փողոց, և Բաքվի իշխանությունները սա չեն մոռացել: Կարծիքներ են հնչում, որ սա Նարդարանյան դեպքերի շարունակությունն է:

 


Սա տեղի է ունենում Ստամբուլում տեղի ունեցած ԻՀԿ (Իսլամական համագործակցություն կազմակերպություն) 13 -րդ գագաթնաժողովից ընդամենը 3 օր անց, որտեղ Ալիևը «ներկայացնում էր» Ադրբեջանական Հանրապետության շիա բնակչության շահերը:
Այս ամենի համատեքստում նողկալի է թվում Իրանի հյուսիսային շրջանների որոշ հոգևորականների որոշ հայտարարություններ' հեղեղված «իսլամական Ադրբեջան» կամ «շիայական Ադրբեջան» արտահայտություններով, որոնք արվեցին հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին:

 

 

Արտյոմ Տոնոյան