Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ: Այս մասին Ագրամունտը հայտնել է թվիթերի իր միկրոբլոգում:
«Որևէ հակամարտություն չի կարող լուծվել առանց երկխոսության»,- գրել է ԵԽԽՎ նախագահը' «Թվիթերի» իր միկրոբլոգում հրապարակելով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ լուսանկար: