Երկարատև լռությունից հետո, իր գոյության մասին է սկսել հիշեցնել Պարույր Հայրիկյանը, ով օրերս սրտխառնոց առաջացնող հարցազրույց է տվել հայկական լրատվական կայքերից մեկին: Կարդալով հոդվածը համոզվում եմ, որ միակ օրգանը, որ վնասվել է այս մարդու մոտ' նրա հանդեպ տեղի ունեցած մահափորձի ժամանակ, դա միանշանակ Հայրիկյանի ուղեղն է: Ինքը լինելով ԱՄՆ-ի և Եվրոպայի հայտնի շպիոն, Ռուսաստանի լրտեսներ է անվանում բոլոր երեք նախագահներին, իսկ Ռուսաստանին համարում համամարդկային չարիք:

 

Նախ սկսենք նրանից, թե այս մարդը, ով մշտապես ջախջախիչ պարտություն է կրել թե նախագահական և թե ԱԺ ընտրություններում, ով չունի հանրային վստահություն և տարվա մեծ մասը անցկացնում է ԱՄՆ-ում, իսկ նրա ընտանիքը ընդհանրապես բացակայում է Հայաստանից, ինչ բարոյական իրավունքով է քննադատում նախագահներին և հատկապես Սերժ Սարգսյանին, այն դեպքում երբ նույն Սերժ Սարգսյանի գիտությամբ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում 20 միլիոն դրամ հատկացրեց Հայրիկյանին' արտերկրում բուժումը շարունակելու նպատակով, սակայն գումարը վերցնելու ժամանակ Հայրիկյանը չէր խորշում մեր նախագահից, ըստ երևույթին հույսեր փայփայելով, որ Սերժ Սարգսյանի վերյնտրվելու դեպքում նաև պաշտոն կստանա, սակայն երազախաբ լինելով անցավ իր հին մասնագիտությանը: Հայիրկյանին և իր մնաններին մեր ազգն ու պետությունը վաղուց են մերժել, նրանցից նույնիսկ իրենց տերերն են հոգնել, որովհետև որպես խոսափող արդեն ժանգոտվել են և պատվիրատուների համար դարձել ոչ պիտանի ու որպեսզի ամբողջովին չզրկվեն իրենց սնման աղբույրներից, կրկին հնչեցնում են ազգադավ կոչեր, հասկացեք վերջապես, որ եթե ինչ որ մի էտապում հասարակության մի փոքրիկ հատվածի համար ինչ որ արժեք եք ներկայացրել, ապա այժմ ամբողջովին եք արժեզրկվում:

 

Մեր ազգն ու պետությունը մշտապես հիշում և փառաբանում է միայն այն անհատներին, ովքեր սրտանց սիրում են իրենց հայրենիքը, անձնվիրաբար ծառայելով իրենց երկրին, իրենց կարողություններն ու գիտելիքները, ընդհուպ մինչև իրենց կյանքը նվիրելով սեփական երկրի հարատևմանն ու ժաղովրդի բարեկեցուցյանը: Ի ցավ Հայրիկյանի և նրա նման' վաղուց քաղաքական աղբանոցում հայտնված գործիչների ու գրանտակերների և ի ուրախություն մեզ պետք է փաստեմ, որ սրանց նմանների ֆոնի վրա ունենք իրական հայրենասերներ և եերախտավորներ, ովքեր անիմաստ և հայրենադավ կոչերի փոխարեն նախընտրում են գործել և բարիք արարել:

 

Երեկ հերթական առաքելությունը իրականացրեցին Կարապետյան եղբայրները, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախին տրամադրելով 500.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2000-ական դոլար հատկացնելով 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին, իսկ Օրենբուրգի հայ համայնքը Արցախի ՊԲ-ին նվիրեց ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ, մեկ այլ բարերար Գագիկ Ադիբեկյանը Մասիս քաղաքում կազմակերպեց միասնության երթ և դրամահավաք, գումարն ամբողջությամբ փոխանցելով Արցախին և վերջում ի գիտություն հայրիկյանների շեշտեմ, որ այս բարերարները բնակվում և աշխատում են մեզ համար բարեկամ և դաշնակից, սակայն իրենց համար համամարդկային չարիք հանդիսացող Ռուսաստանում:

 

Էդիկ Մնոյան