Հիմա քանի որ ժողովրդի "գլուխը խառն" է և սահմանում վտանգը թմբկահարում է' նոր տեսակի թալանի ալիք է բարձրացել: Մի մասը շեղված ուշադրության առիթից է օգտվում, մի մասը' տեղափոխվում է ուշադրության կենտրոն, իսկ մյուսը դուրս ու ներս է անում, հարթակից հարթակ է ցատկում' պատեհ-անպատեհ:

 


Մի խումբ էլ կա, որ գիշերով որսի է ելել: Նա, ով գիշերով որսի է ելել, աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, գիտի ում մեռելին է անարցունք լալիս, և որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ կանգնած է այնտեղ նա երկյուղալի...

 


Սուտ չէ', նա այնտեղ իր շահն է սիրում, ժողովրդից թալանած ավարն է սիրում...
Իսկ նա, ով "ոչինչ" չունի, կորցնելու "բան" չունի' ուրիշի դարդն է պարտավորված տանում, հարկ եղած դեպքում իր կյանքն է տալիս, իր տունն է այրում:
Չէ, խոսքս "հիմիկվա" մասին չէ, անցյալներից "հիշեցի" :

 

 

Տիգրան Ժամկոչյան