ԻԻՀ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիրալի Հաջիզադեի ուշագրավ հարցազրույցից մի հատված.
«Երբ պատերազմ է տեղի ունենում, կողմերից մեկը, տեսնելով հակառակորդի կողմից նոր զինամթերքի և սպառազինության ձեռքբերումը, սովորաբար պետք է անհանգստանա, սակայն մենք, լսելով, որ Իրաքը նոր սպառազինություն է ձեռք բերել, ուրախանում էինք:
Քանի որ Իրան-իրաքյան պատերազմի սկզբում Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ չէր կարողանում տրամադրել համապատասխան զինտեխնիկա, մենք փոխարենը իրականացնում էինք այնպիսի գործողություններ, որոնցով կարողանում էինք մեր ձեռքը գցել թշնամու զինտեխնիկան»:
Արտյոմ Տոնոյան