Վերջին օրերի սահմանային լարվածությանը բնորոշել որպես “քառօրյա պատերազմ” սխալ ձևակերպում է, քանի որ դա դեռ շարունակվում է: Թողնելով ձևակերպման թեման, անցնենք էությանը, որ մենք ևս մեկ անգամ հասկացանք ու համոզվեցինք թե որքան կարևոր է տնտեսության կայուն և հավասարաչափ զարգացումը, մանավանդ, որ գտնվում ենք պատերազմի մեջ:
Տնտեսության զարգացման հիմնաքարն ու առանցքը տեղական արտադրությունն է: Մենք պետք է զարգացնենք տեղական արտադրությունը, այլընտրանք չունենք, պետք է տեղական արտադրության խրախուսման հստակ քաղաքականության վարել: Ցանկացած արտադրանք լինի պարենային թե ոչ պարենային, եթե ներկրվում է, պետք է արտադրել, արտադրողին տալ հարկային արտոնություն:
Անհրաժեշտ է որդեգրել գոնե այս երկու սկզբունքները.
1. Ինչ ներկրվում է, եթե արտադրվի հարկերից կազատվի օրինակ հինգ տարով:
2. Հարկերից ազատել այն ներդրողներին ովքեր ներդրումներ կանեն ՀՀ-ում և կհիմնեն գործարաններ: Պետք է բանակցել օրինակ ավտոարտադրող կամ ռադիոտեխնիկա արտադրող համաշխարհային խոշոր ընկերությունների հետ:
Ու պետք չի ասել թե հարկերից ազատումը մեր տնտեսությունը կդնի հարվածի տակ, քանի որ հարկի հավաքագրումն է միակ մուտքեր ապահովողը, միևնույն է եթե այս պահին չկան այս երկու գործոնները, արդեն չկա նաև նրանցից առաջացող հարկը: Բայց նրանք եթե միս ու արյուն ստանան կդառնան մեր երկրում նաև սպառողներ ու կավելացնեն ներքին սպառումը, որոնց մատակարարի մոտ կառաջանա ավել հարկեր, թեկուզ հենց մեկը հոսանքի օգտագործման մասով:
Հաղթել միայն պատերազմում շատ քիչ է, հաղթանակներ են պետք բոլոր ոլորտներում, իսկ պատերազմում հաղթել ու հաղթում ենք քանի որ մեր իմաստուն ու խիզախ ժողովուրդը ուղիղ մասնակցություն ունի բանակի կայացման մեջ, պետք է մասնակից դարցնել մնացած ոլորտներում ու դեմքով դառնալ դեպի ժողովուրդը այլ տարբերակ չկա:
Հենց սկսեց մեր տնտեսությունը շնչել մենք ավելի անվտանգ կապրենք:
Արմեն Գրիգորյան