Այն ինչ տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի սահմանում ապրիլի 2֊ի առավոտյան, և շարունակվում է մինչ օրս, իրականում քաղաքական խոշոր իրադարձություն էր, որը չի կարող չազդել ոչ միայն հայ֊ադրբեջանական հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի զարգացումների վրա։ Իհարկե, առավել ակներևը հենց ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան էր, բայց մենք պիտի հասկանանք, որ դա ընդամենը սկիզբն էր քաղաքական այն ծրագրի, որը մշակվել էր Բաքվում, համաձայնեցվել Անկարայում ու Մոսկվայում և ուղղվել հայկական պետությունների դեմ Արցախում։
Այդ ծրագրի շարունակությունը պիտի իրագործվեր արդեն քաղաքական հարթակներում, որտեղ, ըստ մեր թշնամիների մտահղացման, Հայաստանն ու Արցախը պիտի հանդես գային որպես ռազմաճակատում պարտված կողմեր և, հետևաբար, ստիպված լինեին տեղի տալ Ադրբեջանի պահանջներին։
Հրանտ Մելիք-Շահնազարյան