Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներին շուտով կավելանա նոր, կարևոր սկզբունք' Ադրբեջանը ԵՏՄ-ի անդամ: Արդյունքում Ռուսաստանը կդառնա հակամարտության կողմ' ձգտելով լուծել հակամարտությունը հետևյալ կերպով`

● Ադրբեջանը "ստանում է" 1-2 ազատագրված շրջան

 

● Ադրբեջանը անդամակցում է ԵՏՄ-ին

 

● ԼՂՀ' որպես հատուկ տարածք, դառնում է ԵՏՄ գործընկեր, ասոցացված անդամ

 

● ՀՀ, ԼՂՀ Ադրբեջանով, ռուսական անվտանգության ներքո, ստանում է ճանապարհ դեպի 190 միլիոնանոց ԵՏՄ

 

● Ադրբեջանը "լքում է" Թուրքիային' դառնալով Հայաստանի համար ավելի կանխատեսելի հարևան

 

● Մնացած հարցերը, այդ թվում ԼՂՀ կարգավիճակի հարցը, կլուծվեն արդեն միասնական միության շրջանակներում:

 

Մեսրոպ Առաքելյան