Տարիներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բազմիցս հնչել են անարդարացի մեղադրանքներ մեր հասցեին, թե իբր Արցախը դարձել է Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների «որջ»: Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական սադրանքները այս թեմայով հասան այնտեղ, որ կարիք եղավ դրանք հերքել ժամանակին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի հայտարարության մակարդակով:
Քրդական աշխատավորական կուսակցությունը լուրջ ներկայություն է ապահովել իր համար իրականում հենց Բաքվում: Այնպիսի ծանր գրաքննություն ունեցող երկրում, ինչպիսին է Ադրբեջանը, որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ հաղորդում տարածեցին այն մասին, որ Բաքվի տարբեր հատվածներում այս օրերին ծածանվում է Քրդական աշխատավորական կուսակցության դրոշը:
Այս կուսակցության դրոշը երևում է այս օրերին նաև Բաքվի հարսանյաց արարողությունների սրահներում և այլ տեղերում:
Արտյոմ Տոնոյան