Կանանց շախմատի «Գրան Պրիի» 3-րդ փուլի մրցաշարին 2 հայուհի է մասնակցում
Ապրիլի 20-ին Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» մրցաշարքի 3-րդ փուլի մրցաշարը:

 


Ստուգատեսին մասնակցելու է հրավիրվել նաև կանանց շախմատի ՀՀ հավաքականի առաջատար գրոսմայստեր, ՀՀ 6-ակի չեմպիոնուհի Էլինա Դանիելյանը,ով կլինի 12 մասնակիցների թվում:
Բացի նրանից մրցաշարում հանդես է գալու ևս մեկ անվանի հայ շախմատիստուհի , Քիշնևում ծնված կանանց 2001թ Եվրոպայի չեմպիոնուհի, վերջին տարիներին Ֆրանսիայում բնակվող ու միջազգային մրցաշարերում այդ երկիր ներկայացողՖրանսիայի 6-ակի չեմպիոնուհի ,40–ամյա գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկո –Աղաբաբյանն, ով 1970թ ՀՀ -ի և Մոլդովայի 8-ակի չեմպիոնուհի ծննդով արցախցի ,գրոսմայստեր Նաիրա Աղաբաբյանի դուստրն է :

 


Մրցաշարում հայազգի շախմատիստուհիները մրցակիցները կլինեն ՝ Մարիա Մուզիչուկը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Աննա Մուզիչուկը, Նանա Ձագնիձեն, Ժաո Քսյուն, Գունինա Վալենտինա, Բելլա Խոթենաշվիլին, Լելա Ջավախաշվիլին, Նինո Բացիաշվիլին, և Օլգա Գիրյան: Այսօր ստուգատեսում կկայանա վիճակահանությունն ու բացման հանդիսավոր արարողությունը:
1-ին տուրի հանդիպումները տեղի կունենա ապրիլի 20-ին:Շրջանաձև մրցակարգով ընթանալիք մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 2-ին ՝ եզրափակիչ ՝ 11-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո: Ապրիլի 24-ինև 29-ին ստուգատեսում հանգստյան օրեր են նախատեսնված:


Արամ Ուգուջյան