Երեկ ուշ երեկոյան Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը; Այստեղ կանանց ՝3 , տղամարդկանց՝ 10 քաշային կարգերում 38 երկրի 57 բռնցքամարտուհի և 217 բռնցքամարտիկ պայքարում են համապատասխանաբար ՝ 6 և 30 օլիմպիական ուղեգրերի համար:Կանանց մրցաշարում այն բաժին էր հասնում յուրաքանչյուր քաշայաին կարգում միայն եզրափակիչ մտած մարզուհիներին, տղամարկանց մրցաշարում՝ յուրաքանչուր քաշային կարգում 1-3-րդտեղերը գրավող բռնցքամտիկներին:
ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և կանանց ՀՀ ընտրանու ավագ մարզիչ Հարություն Նազարյանի ղեկավարությամբ ստուգատեսում հանդես եկած մեր 10 պատվիրակները (9 բռնցքամարտիկ, 1 բռնցքամարտուհի)գերազանցելով բոլոր սպասելիքներ ու մարզական իսկական հրաշքներ գործելով այս օրերին,երբ հայ ժողովրդին այդքան անհրաժեշտ են հաղթանակները, կարողացան տղամարդկանց մրցաշարում խաղարկվող 30 օլիմպիական ուղեգրերից 4-ին տիրանալ, ու այն էլ թուրքական ռինգում և գործնականում փաստորեն օրակարգից հանեցին հունիսի 7-19-ը Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին կաշվե ձեռնոցի մեր վարպետների մասնակցության հարցը:
Դա ինչ խոսք փայլուն նվաճում է ,որը վկայում է բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի (նախագահ Արթուր Գևորգյան), մարզիչների ու բռնցքամարտիկների նպատակասլաց , արդյունավետ ու անձնվեր աշխատանքի մասին:
Մինչ երեկ Սամսունի մրցաշարում ՀՀ հավաքականից օլիմպիական ուղեգրերի էին արժանացել արդեն իրենց քաշային կարգերում 2-րդ տեղերը գրաված Արթուր Հովհաննիսյանն (49կգ), Նարեկ Աբգարյանն(52կգ), ինչպես նաև 3- րդ հորիզոնականները զբաղեցրած Արամ Ավագյանը (56կգ)և Վլադիմիր Մարգարյանը (69կգ):
Երեկ նրանց միանլաու հնարավորություն ունեին Հովհաննես Բաչկովին(64կգ)ու 2015թ Դոհայում տեղի ունեցած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2015թ Բաքվում անցկացած Եվրոպայիմարզկան 1-ին խաղերի փոխչեմպոին ,2015թ Ուկրանիայի լավագույն բռնցքամարտիկ ճանաչված 22-ամյա Գևորգ Մանուկյանը(91կգ), սակայն 3-րդտեղի համար մենամարտերում նրանք պարտվեցին ու այս անգամ զրկվեցին օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից:
Երեկ հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ կայացած հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին՝
64կգ,22մասնակից՝
3-րդ տեղի համար՝ Հովհաննես Բաչկով, Հայաստան – Բաթուխան Գյուլգեք, Թուրքիա՝ 0:3 (27:30,27:30,27:30),
91կգ,21 մասնակից՝
3-րդ տեղի համար՝Գևորգ Մանուկյան,Ուկրաինա – Աբդուլկադիր Աբդուլաև,Ադրբեջան՝ 0:3(28:29,28:29,28:29):
Սամսունում օլիմպիական ուղեգրերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
Տղամարդիկ ՝30օլիմպիական ուղեգիր ՝
1.Անգլիա ՝ 8 ուղեգիր,
2.ՀԱՅԱՍՏԱՆ՝ 4 ուղեգիր,
3.Ադրբեջան ՝4ուղեգիր ,
4.Թուրքիա՝ 3ուղեգիր,
5.Ֆրանսիա՝ 3ուղեգիր,
6.Իտալիա՝ 2ուղեգիր,
7.Իռլանդիա՝ 2ուղեգիր,
8.Լիտվա՝ 2ուղեգիր ,
9.Հունգարիա՝1 ուղեգիր,
10. Հոլանդիա՝1 ոուղեգիր :
Կանանց մրցաշար՝ 1-ական ուղեգրի են արժանցել ՝ Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իտալիայի, Բուլղարիայի և Անգլիայի բռնցքամարտուհիները:
Արամ Ուգուջյան