Մարտական գործողությունների հետևանքով, կամ առհասարակ մարտական հերթապահության ժամանակ վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքները եղել են և կան պետության ուշադրության կենտրոնում: Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրեց մի քանի տասնյակ զինծառայող: Չնայած այն հանգամանքին, որ նման ընտանիքներին պետությունը ցուցաբերում է սոցիալական աջակցություն, այնուամենայնիվ վերջին դեպքերից հետո խնդիր է դրված ոչ միան ավելացնել եղած աջակցությունը, այլ նաև լրացուցիչ եկամուտների աղբյուրներ ստեղծել զոհվածների ընտանիքների համար:

 


Այդ խնդրի մասին բարձրաձայնվել է գործադիր նիստի ժամանակ, և վարչապետի հանձնարարականով պետք է ներկայացվեն աջակցության նոր առաջարկությունների փաթեթներ:
Նոր աջակցությունը չի փոխարինելու հնին: Այլ կերպ ասած, եկամտի նոր աղբյուրներից զատ շարունակվելու է տրամադրվել պետական ուղղակի օժանդակություն:

 

Վլադ Կարախանյան