Ապրիլի առաջին օրերին հայ զինվորները հանդես եկան որպես մեծագույն հումանիստներ: Զոհաբերելով սեփական կյանքը՝ նրանք փրկեցին մեր տարածաշրջանն ահռելի մեծ պայթյունից: Սա սխրանք է, որը պետք է գնահատենք առաջին հերթին մենք՝ հայերս: Գնահատենք, հետո նաև պահանջենք ամբողջ աշխարհից ընդունել այս զոհողությունը, հարգել մեր վճռականությունն ու նվիրվածությունը համամարդկային արժեքներին:

 


Հայ զինվորը կրկին ապացուցեց, որ հենց մեր պետությունն է տարածաշրջանային անվտանգության հիմնական երաշխավորը։ Նա փաստեց, որ մենք անփոխարինելի գործոն ենք այս աշխարհամասում և շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը ետ չմնա դրանից և տեր կանգնի այդ իրավիճակին:

 


Հրանտ Մելիք-Շահնազարյան