Գիշերը զինյալ ահաբեկչական խմբավորումները դարձյալ հրթիռակոծել են հայաշատ Նոր գյուղը, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Հրթիռակոծության թիրախում եղել են խաղաղ բնակիչները։
Պայթյունից փլվել է բնակելի շենքերից մեկի երկու հարկերը, զոհվել է 4 հոգուց բաղկացած ընտանիք։ Նրանց ազգային պատկանելությունը չի նշվում։