Էս նկարը դնում եմ հատուկ նրանց համար, ովքեր պնդում էին որ անվադողերով դիրքեր ամրապնդելը մի բան էլ ավելի վնաս է այնտեզ դիրքավորված զինվորների համար, որ անվադողերի հրդեհվելու դեպքում զինվորները «կրակի օղակի» մեջ են հայտնվելու:

 


Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ փամփուշտից և ականի բեկորից հրդեհ չի առաջանում և այն ուղղակի մխրճվում է ավազով լցված անվադողի մեջ, ես ուղղակի ուզում եմ այդ «ռազմագետները» տեսնեն, որ անվադողերից «օղակ» չի սարքվում, որը կարող է վերածվել կրակե օղակի:

 

 

Համազգային նախաձեռնության վերածված նախաձեռնության արդյունքում արդեն տասնյակ հազարներով անվադողեր են հավաքվել ու հավաքվում սահմանագծի համար և դրանց մի մասն արդեն սահմանագծում է:

 

Արման Հայրապետյան