Էդվարդ Նալբանդյանին քննադատության թիրախ դարձնելով՝ դուք մեծագույն լավություն եք անում Սերժ Սարգսյանին, այն է՝ նախագահը կարող է աշխատանքից հեռացնել նախարարին և խուսափել արտաքին ձախողված քաղաքականություն իրականացնելու պատասխանատվությունից:
Բայց իրականում, Սահմանդրության համաձայն արտաքին քաղաքականության պատասխանատուն նախագահն է, այլ ոչ թե՝ նախարարը:
Իմ համոզմամբ Է. Նալբանդյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, բայց նրա մասնագիտական գործունեության շրջանակները խիստ սահմանափակ են, քանզի Հայաստանի քաղաքական ղեկավարները արտաքին քաղաքականություն իրականացնելու փոխարեն, պետությունը ներքաշել են միջազգային ինտրիգների ոլորտը, որտեղ դիվանագետներն անելիք չունեն և լռությունը լավագույն ընտրությունն է:
Կարպիս Փաշոյան