2001թ. ապրիլի 16-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ը տոնացույց է մտել որպես «Ոստիկանության օր»:
Հայաստանի անկախացումից անցել է արդեն 25 տարի: Անկախության վերականգնման գործընթացի գաղափարական հենքն ու էությունն այն էր, որ պետք է ստեղծվեր ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական, համամարդկային բարձր արժեքների վրա հիմնված պետություն:
Դա ենթադրում էր այն, որ երկիրը պետք է ղեկավարվեր ժողովրդի, հանրության կողմից, պետք է լիներ օրենքի գերակայություն և հարգվեր մարդու իրավունքները: ՀՀ քաղաքացին և յուրաքանչյուր մարդ պետք է իրավունք ունենար ազատորեն արտահայտելու իր կարծիքն ու վերաբերմունքը ցանկացած իրադարձության կամ երևույթի մասին:
Կարճ ասած պետք է ստեղծվեր այնպիսի պետություն, որտեղ իշխանական ողջ համակարգը, բոլոր գերատեսչությունները, պետական համակարգի բոլոր օղակներն ու ինստիտուտները պետք է միտված լինեին ապահովելու ՀՀ քաղաքացու իրավունքների ազատ իրացումն ու կենսագործունեությունը:
Այսօր Հայաստանն այդպիսի զարգացման ուղի է բռնել և անշեղորեն քայլում է իրավական պետության կերտման ճանապարհով:
Վերոնշյալ իրավունքների և կենսագործունեության ապահովման կրողը, պատասխանատուն, ամենաառանցքային երաշխավորներից մեկը նաև իրավապահ մարմիններն են:
ՀՀ ոստիկանությունն այսօր իրավամբ կրում է այդ առաքելությունն իր վրա և օրեցօր զարգանալով և արդիականացվելով ավելի ու ավելի է մոտեցնում Հայաստանին՝ իրավական պետության լավագույն պատկերացումներին:
Հ.Գ. Շնորհավորում եմ ՀՀ բոլոր ոստիկաններին՝ իրենց մասնագիտական տոնի, նաև' Հայաստանի ոստիկանության 98-ամյակի կապակցությամբ։
Ես հայ եմ