Տգիտության վառ ապացույց է այն, որ մարդիկ ԱՄՆ-ի, Չինաստանի կամ Ռուսաստանի քաղաքականության կամ մտադրությունների մասին լուրջ եզրահանգումներ են անում նրանց ղեկավարների կամ տարբեր խոսնակների զուտ սիմվոլիկ հայտարարություններից։ Անկախ նրանից ով երբ ինչ է ասել, Ղարաբաղը պետք է Ռուսաստանին՝ պատժելու ադրբեջանին դեպի ՆԱՏՈ լուրջ քայլերի դիմելու դեպքում։ Ինչպես թուրքիան, այնպես էլ ադրբեջանի ղեկավարությունը բնականաբար գիտեն, թե ինչ հետևանքներով է հղի դա․․․ և ուրեմն նրանք հասկանում են, որ նախ պետք է ձերբազատվել Ղարաբաղի բանակից, որը միակ երաշխավորն է այդ փոքրիկ երկրամասի լինելիության։

 

Այսօրվա դրությամբ և թուրքիան, և ադրբեջանը գիտեն, որ երկարամյա և տոտալ պատերազմի դեպքում Հայաստանի երեք կառավարությունների ստեղծած իշխանապետության պայմաններում, որի գոյության միակ երաշխավորը Ռուսաստանի պայմանական չեզոքությունն է և ոստիկանական հզոր համակարգը, Հայաստանի համար շատ դժվար կլինի․․․ Բայց միջազգային հանրությունը, առաջին հերթին Ռուսաստանը, պարզապես թույլ չեն երկարամյա պատերազմ։ Դրա համար էլ նրանց հույսը կայծակնային հաղթանակն էր։ Ինչպես Ստալինը, Եվրոպական ճակատի հրամանատարական կազմին արձակուրդ ուղարկելիս անտեսել էր, որ սահմանապահ հարյուրավոր ջոկատներ առանց հրամանատարների, առանց կռվելու հրամանի և առանց զենքի էլ կկռվեն, այնպես էլ ադրբեջանն էր անտեսել, տեղյակ լինելով ղարաբաղի սահմանը հսկող զինվորների զինվածության մասին, որ նրանք միայն որսորդական հրացաններով ու ավտոմատներով էլ կկռվեն տանկերի և ուղղաթիռների դեմ։ Ոչ մի խոսակցություն չի կարող լինել ութսունականների զենքի առկայության մասին։

 

Դրանք լուրջ և հզոր զենքեր են․․․ Եթե լիներ այդ այսպես կոչված ութսունականների զենքը, հակառակորդը երբեք չէր հանդգնի անցնել ծավալուն հարձակման։ Եթե ադրբեջանի ղեկավարութունն իմանար, որ Հայերին ընդամենը առիթ է պետք չեզոքացնել մինչև <<քուռ>> գետ բոլոր կրակակետերը, նրանք նույնպես չէին հանդգնի նման քայլի։ Ինչպես հարյուր մեկ տարի առաջ թուրքերն էին վստահ, որ Ֆիդայինները չեն միավորվի մեկ ընդհանուր հրամանատարության տակ և լուրջ ու կենտրոնացված դիմադրություն չի լինի, այնպես էլ ադրբեջանն էր վստահ, որ Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունը հարձակման ձախողման դեպքում անմիջապես կընդունի առաջարկվելիք զինադադարը․․․ Ինչևէ։ Ամբողջ խնդիրն այն է, որ մեր երեք իշխանավորների մտքով երբևէ չի անցել իրենց կողմից իրենց իշխանապետության անվտանգությանը լուրջ սպառնալիք հանդիսացող հարևանի կրակակետերին կայծակնային հարված հասցնելու մասին՝ քսան տարի շարունակ զինադադարի պայմաններում հարյուրավոր կյանքեր խլած ադրբեջանի ընտրած մարտավարության և կրակակետերի դեմ․․․ ադրբեջանին միշտ գրգռել է մեր իշխանավորների որդեգրած պարտվողական և պասիվ քաղաքականությունը․․․

 

Այս քսան հինգ տարիների ընթացքում երեք կառավարությունների որդեգրած պասիվ և կեղծ խաղաղասիրական քաղաքականությունը աշխարհում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում արդեն անընդունելի է Ռուսաստանի համար։ Երբ Ռուսաստանի ղեկավարությունը խոսում է այն մասին, որ ՀՀ կառավարիչները փորձում են Ռուսաստանը ներքաշել տարածաշրջանային լուրջ կոնֆլիկտների մեջ, պետք է հասկանալ ասածի հակառակը․․․ Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցի նպատակի մասին հաղորդած մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը։ Եթե Հայաստանի ներկայիս ղեկավարներն այնքան անուղեղ են, որ չեն գիտակցում, թե ինչ լուրջ մարտահրավերներ են ծագել աշխարհում Ռուսաստանի կողմից նորագույն զենքերի ստեղծմամբ, որը հնարավորություն տվեց թափանցել Սիրիա և խառնել արևմուտքի բոլոր հաշիվները, ապա մնում է միայն ափսոսալ․․․

 

Արմեն Հարությունյան