Քառօրյա պատերազմից կես ամիս անց միայն ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հայտնում սպանվածերից որոշների էթնիկ պատկանելության մասին:
Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներից մեկը հաստատում է, որ Ղուսարի շրջանի Ջաղարղշլաղ գյուղում ծնված և Ղուսարից զորակոչված զինվորը' Ամիրասլան Խեյիրբեյովը, ազգությամբ լեզգի է: Դեռ խոսք չկա Ղուսարի Ղազմալար գյուղից սպաված զինվորի մասին, որը նույնպես լեզգի է:

 


Նույն լրատվամիջոցը հաղորդել է նաև մեկ այլ սպանվածի' Խաչմազից զորակոչված Էլվին Միրզաևի թաթ լինելու մասին: 2009թ.-ի մարդահամարի պաշտոնական տվյալներով Խաչմազի շրջանում ապրում է 159.245 մարդ, որոնցից ազգությամբ թաթ են ընդամենը 9108-ը (5.7%):

 


Ըստ սպանվածներից առկա նախնական ցուցակի' Խազմազից զորակոչվածերը երեքն էին: Ադրբեջանական կողմը արդեն պաշտոնապես հաստատել է Խազմազից զորակոչվածներից երկուսի թաթ լինելը (66,6%):
Երբ տեղաբնիկերի սոցցանցային էջերում տեսնում ես բողոք Ադրբեջանի իշխող վարչակարգի տարած քաղաքականության հանդեպ, զարմանալի չէ, բայց զարմանում ես, թե ինչպիսի լպիրշությամբ են սրաց դավաճանության մեջ մեղադրում «ազգայնականները» և նույնիսկ սովորական, տեղաբնիկների շարքերին չպատկանող քաղաքացիները:

 

Արտյոմ Տոնոյան