Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունում օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին ներկայացվեցին խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։

 

Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։ Ըստ էության սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի։

 

 

 

 

 

Արծրուն Հովհաննիսյան