Հղիության ընթացքում յուղոտ ձկան գործածումը 5 անգամ նվազեցնում է երեխաների մոտ ասթմայի ու այլ շնչառական հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Օմեգա-3 ճարպաթթուները դրական են ազդում մոր արգանդում պտղի իմունային համակարգի ձեւավորման վրա ու կանխում ալերգիկ արձագանքների դրսեւորումը: Բացի այդ, ձկան մեջ պարունակվող վիտամին D-ն զարգացնում է երեխայի ուղեղը, ամրացնում ոսկրերը:

 


Հետազոտության շրջանակում 123 հղի կանանց բաժանվել են 2 խմբի. առաջին խումբը շաբաթական առնվազն երկու անգամ յուղոտ ձուկ է կերել, իսկ երկրորդ խումբը չի կերել: Կյանքի առաջին տարվա ըթնացքում նրանց երեխաների միջեւ առանձնահատուկ տարբերություն չկար, բայց ժամանակի ընթացքում տարբերությունն ավելի ակնհայտ է դարձել՝ 2.5 տարեկանում երեխաները, ում մայրերը ձուկ են կերել, 5 անգամ ավելի հազվադեպ են հիվանդացել ասթմայով:
Գիտնականներ շեշտել են, որ հղիության ընթացքում սննդային սովորությունների փոփոխությունը կարող է երկարատեւ դրական ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա:

 

 


Վրեժ Հովսեփյան