Բանանը ո՛չ միայն համեղ ու էժան միրգ է, այլև ունի բազմաթիվ օգտակար հատկություններ Այն պարունակում է B1, B2, B3, B9, A, PP, C և E վիտամիններ, ինչպես նաև մեծ քանակությամբ միկրո- և մակրոտարրեր՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, պղինձ, ֆոսֆոր և նատրիում: Այդ բոլոր օգտակար նյութերը միասին օրգանիզմին հաղորդում են էներգետիկ լիցք՝ ստիպելով ավելի լավ զգալ և աշխատել:

 


Բանանն արագ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, որը հատկապես կարևոր է ակտիվ ֆիզիկական և մտավոր աշխատանքի համար:
Բժիշկները լյարդի և երիկամների խնդիրներ ունեցողներին խորհուրդ են տալիս ամեն օր բանան օգտագործել: Այն օգնում է նաև հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, այրոցքի և փորկապության դեպքում:
Ապացուցված է, որ բանանը նաև ակտիվ հակադեպրեսանտ է, հանգստացնում է նյարդային համակարգը և կարգավորում քունը:

 

 

Վրեժ Հովսեփյան