Այս դժվարին օրերին շատերս հա օրինակ ենք բերում Իսրայելին։ Մի երկիր որը ստեղծվել է թշնամիներով շրջապատված և ստեղծման օրվանից միշտ էլ պատերազմական վիճակում է եղել առ այսօր։
Բայց բոլորս էլ իհարկե չենք ասում որ Իսրայելի նմանատիպ գոյության հիմքը նրա աշխարհակալ սփյուռքն է։ Իսրայել պետությունը ստեղծվել է հրեաների հզորագույն սփյուռքի կողմից, նրա ուժերով և հիմա էլ հենվում է այդ սփյուռքի հզորության վրա։ Հրեան աշխարհի որ ծայրում էլ գտնվելիս լինի անպայման չի մոռանում իր ազգային տուրքի մասին։ Հրեան բազում երկրների բարձրագույն կառավարման ասպարեզներում իր մարդիկն ունի։ Հրեան հզոր դիրքեր ունի աշխարհի բոլոր հզոր պետություններում։
Հրեան այդ դիրքերին է հասել իր ամենօրյա համառ ջանքերի շնորհիվ։ Նա ամեն ինչ արել է իր ապրած երկրին հզորացնելու համար իմանալով որ այդ ճանապարհով ինքն էլ է հզորանում և այդ երկրի հզորացումը անպայման ինքը օգտագործելու է իր ազգային շահերի նպատակներով։
Հրեան օտար երկրում իր հայրենակցի նեցուկն է և իրար պահելու ու առաջ մղելու գործում հրեան մրցակից չունի ճիշտ այնպես ինչպես մենք մրցակից չունենք օտար երկրում իրար գցելու ու իրար տակ փորելու հարցում։
Հրեան հրեայի վրա հենվելով տքնաջանորեն կառուցում է այն աստիճանը որով նրա խելոք հայրենակիցը մագլցում ու հասնում է տվյալ երկրի իշխանական բուրգի ամենավերևնորը:
Իսկ մե՞նք։ Քանի՞ հայ երիտասարդ է այսօր ռուսահայ մեծահարուստների թոշակներով ուսանում Ռուսաստանի լավագույն բուհերում։ Վեցը միլիոն հրեա է այսօր ապրում 300 միլիոնանոց ԱՄՆ-ում և երեք միլիոն հայ էլ ապրում է 150 միլիոնանոց Ռուսաստանում։ Համեմատեք հրեաների Ամն-ում գրաված դիրքերը հայերի Ռուսաստանում գրաված դիրքերի հետ և կտեսնեք որ անսպառ առաջ գնալու ասպարեզ ունենք։
Համլետ Աբրահամյան