Հավանաբար շատերդ դիտեցիք <<Ուղիղ կապ Պուտինի հետ>> նախագիծը: Հետաքրքիր հարց էր տվել մի 12տ. աղջնակ՝ головаломка-ի ոճի. <<…եթե տեսնեիք, որ խեղդվում են Էրդողանն ու Պորոշենկոն, Դուք ու՞մ կփրկեիք առաջինը>>: Հարցին Պուտինը պատասխանում է. <<Եթե ինչ-որ մեկը հաստատ որոշել է խեղդվել, ապա նրան հնարավոր չէ փրկել>>…

 


Իսկ նույն հարցին հանրահայտ Ժիրինովսկին պատասխանել է, որ նրանց նախ լավ կտանջեր, բայց ի վերջո կփրկեր: Նա պատմել է, թե ինչ կաներ, եթե անհրաժեշտ լիներ ընտրել ում փրկել առաջինը՝ խեղդվող Պյոտր Պորոշենկոյին, թե Ռեջեփ Էրդողանին:
Ժիրինովսկին <<դաժանորեն>> նկարագրել է. <<Ես նրանց մի լավ կթրջեի ջրի մեջ, իսկ երբ նրանք սկսեին խեղդվել, ապա ես նրանց մազերից բռնած դուրս կբերեի և իրար կողք կդնեի՝ քիթ-քթի, որպեսզի նրանք հասկանան, որ մեկը մեզ արևմուտքում է մրոտում և վատաբանում, իսկ մյուսը՝ հարավում: Նրանք երկուսն էլ մեղավոր են մեր առաջ>>:

 


Լիբերալ-դեմոկրատների առաջնորդը հետո ավելացրել է, որ Էրդողանն իհարկե ավելի վատն է ռուսական ռմբակոծիչը կործանելու և իսլամիստ ահաբեկիչներին օգնելու պատճառով: Իսկ Պյոտր Ալեքսեևիչին մազերից քաշելով հանելուց հետո, նրան կստիպեի անկախություն տալ <<Նովոռուսիային>>:
Իրոք որ շատ տարբեր են…Դե ինչ՝ Ժիրինովսկին մնում է ժիրինովսկի, իր տարերքի ու խառնվածքի մեջ…

 

Ռոբերտ Մելքոնյան