Ռուսաստանի դաշնության դեսպանատան ուղղությամբ ձվեր նետվեցին:
Երեևի ռուսներն են մեղավոր ,որ մենք իրենցից վարկ ենք մուրում,որ իրենցից իսկ զենք գնենք էժան գնով:
Ռուսներն են մեղավոր,որ առձեռ փող չունենք ,որ տանք ու ինչ զենք պետք է գնենք:
Ռուսներն են մեղավոր ,որ մեր միլիոնավոր քաղաքացիներ իրենց կենսական կարիքներն կարողանում են Ռուսաստանում իրացնել:
Ռուսներն են մեղավոր ,որ ՄԱԿ ում ոչ այնքան ժողովրդավարական երկրների հետ քվեարկում ենք Ռուսաստանի օգտին Ղրիմի հարցում ,իսկ Ադրբեջանը դեմ,որ մտնում ենք ԵՏՄ,որ ի տարբերություն Ադրբեջանի,որը հանեց Գաբալայի ռազմակայանը,գլխներիս վրա ենք պահում Գյումրու ռազմաբազան ու չենք կարողանում այս ամենի համպատասխան գինը պահանջել և ստանալ:
Ռուսներն են մեղավոր որ մասնակցում ենք ԵՏՄ վարչապետերի գագաթաժողովին ,որ ի սատարումն Ադրբեջանի էր անցկացվում Մոսկվայում:
Ռուսներն են մեղավոր ,որ մեր պառլամենտը գազի խայտառակ պայմանագիրը ստորագրեց և զրկեց մեզ Էներգետիկ այլընտրանքի ակնկալիքից:
Ռուսներն էին մեղավոր,որ մենք պարտքեր էինք կուտակում,բայց ներքաղաքական իրավիճակից ելնելով ասում էինք պարտք չկա,իսկ վերջում պարտքը մարեցինք մեր պետական ունեցվածքով;
Ռուսներն են մեղավոր ,որ էժան գազը մեր սահմանի վրա կրկնապատկվում է:
Ռուսներն աչքիս լույսը չեն,բայց ցույց անելուց ու ձվեր նետելուց առաջ պետք ա ձվերը ձեռք բերել ներսում:
Պետրոս Ղազարյան