Վ. Պուտին
"Ցավալի է, որ բազմաթիվ տարիներ սառած վիճակում մնացած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերականգնվեց բռնությունների նման ալիքով: Մենք պետք է շատ զգույշ լինենք' բժշկության "Մի' վնասիր" սկզբունքին համահունչ: Հստակ է մեկ բան' հարցի լուծումը պետք է լինի բացառապես քաղաքական ճանապարհով և միայն հիմնված փոխզիջման վրա:
Մի քանի տարի առաջ կողմերը մեր նախաձեռնությամբ թվում էր, թե մոտ էին որոշման կայացմանը, սակայն ինչ-որ բան այնպես չընթացավ: Ցանկացած վերջնական որոշում պետք է ընդունելի լինի երկու ժողովուրդների համար: Այսօր Ռուսաստանում կողք-կողքի ապրում են միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ, որոնք, փառք Աստծո պահպանում են միջանձնային հիանալի հարաբերությունները":
Մոտավորապես, արագի մեջ լսածս ու գրառածս, հենց նոր ասաց ՌԴ նախագահը:
Դավիթ Մուրադյան