Նախկինում, երբ խոսք էր գնում Ադրբեջանի ռազմական ոլորտին ուղղվող մեծ գումարների ու դրանց հաշվին ժամանակակից սպառազինության ձեռքբերման մասին, համապատասխան ոլորտի հայ պաշտոնյաները խոսում էին դրան ասիմետրիկ պատասխան տալու մեր կարողությունների մասին: Եվ չորսօրյա պատերազմն էլ հաստատեց դա, սակայն ցույց տալով, որ խոսքը հայ զինվորի բացառիկ տոկունության ու բարձր հայրենասիրության մասին է. համենայն դեպս այլ բան չտեսանք:

 

Սակայն կարծում եմ, որ դա անհրաժեշտ, սակայն բավարար չէ գոնե միջինժամկետ պատերազմ մղելու համար, որպեսզի ադրբեջանական հաջորդ հարձակմանը ոչ թե ընդամենը դիմակայենք, այլ «շփման գիծը» հյուսիս-հյուսիս-արևելքով հասցնենք մինչև Մինգեչաուր: Կարծում եմ, որ իսկական ասիմետրիկը պետբյուջեի անիմաստ ծախսերը հաշվառելն է (դեռևս այս պահին) ու տնտեսված գումարները ռազմական ոլորտում նորարությանը հատկացնելը:

 

Վախթանգ Սիրադեղյան