Դեռևս մի քանի ամիս առաջ կանխատեսելի էին Ադրբեջանի ռազմական նկրտումները կապված նավթի գների անկման հետ:
Ադրբեջանը այսօր գտնվում է իր լավագույն վիճակում և ռազմական գործողությունների վերջին շանսն է օգտագործում/օգտագործելու: Առաջիկա 1-2 տարվա ընթացքում տնտեսությունը կտրուկ անկում է ապրելու, ինչի հետևանքները լինելու են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, ռազմական, որոնց վերականգման համար կպահանջնվեն տասնամյակներ:

 


Հետևաբար հիմա Հայաստանի համար կարևորագույն շրջան է' զարգանալ, հզորանալ, անել առավելագույնը, աշխատել անդադար' չխնայելով ոչ մի վայրկյան, ոչ մի ռեսուրս...

 


25 տարվա բառադիությունը, թալանը, լոպազությունը պետք է դնել մի կողմ, գիտակցել պահի կարևորությունը, և համախմբվել ՕՐԵՆՔԻ շուրջ, ինչի արդյունքում կունենանք հզոր տնտեսություն, հզոր բանակ, ապահով սահմաններ...

 

Մեսրոպ Առաքելյան